Հայաստան Քաղաքականություն 

Զոհրաբյանը հայտնել է, թե ինչպես է քվեարկելու Ծառուկյան խմբակցությունը Սերժ Սարգսյանի թեկնածությանը

analitik.am

Քիչ հետո Ազգային ժողովում մեկնարկելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Կան տեղեկություններ, որ քվեարկությունը ևս լինելու է այսօր:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց քվեարկությունը ազատ է լինելու, յուրաքանչյուր պատգամավոր քվեարկելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ իր խղճի մտոք, իսկ ինչ վերաբերում է իրեն, ապա անձամբ ինքը դեմ է:

Հավելենք նաև, որ քվեարկությունը լինելու է անվանական:

Ինչ վերաբերում է այս օրերին Երևանի փողոցներում ծավալվող իրադարձություններին, Զոհրաբյանը նշեց, որ մինչ այս պահը որևէ հակաօրինական բան չի տեսել և եթե ուժերը բողոքի ձայն ունեն, կարող են բարձրաձայնել:

 

Նույն շարքից