Միջազգային Քաղաքականություն 

Իրանը զգուշացնում է Իսրայելին

analitik.am

Իրանը հայտարարել է, որ Սիրիայի Շայրաթ ռազմական բազային իսրայելական ենթադրյալ հարվածը ագրեսիայի դրսևորում է և անպատասխան չի մնալու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Haaretz-ին, որն իր հերթին հղում է անում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասսեմիին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մասնավորապես նշել է, որ «օկուպանտ սիոնիստական վարչակարգը վաղ թե ուշ պատասխան է տալու իր գործողությունների համար»:

Թեհրանը նաև հավելել է, որ Սիրիայի վրա հարձակումն անընդունել է, և Դամասկոսն ունակ է պաշտպանել իր տարածքը:

Ավելի վաղ Ալ-Մասդարը հայտնել էր, որ իսրայելական օդուժը վերջին 7 օրում արդեն երկրորդ անգամ հարվածել է Սիրիային:

 

Նույն շարքից