Հայաստան Քաղաքականություն 

Կեցցե ժողովրդական թավշյա հեղափոխությունը. Փաշինյանը հայտարարեց, թե ինչ պետք է անել /ուղիղ/

Եթե մենք ճկուն չգտնվեինք, հիմա ոստիկանությունը ջախջախած կլիներ մեզ: Քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է իրենց հաջողվել այսօր առավոտյան խուսափել բերման ենթարկվելուց և հավելելով, որ պետք է նույն ձևով շարունակել:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են պարալիզացնել պետական շենքերը. «Որտեղ հնարավոր է ներս մտնել, պետք է ներս մտնել ու նստացույց անել, որտեղ հնարավոր չէ մուտք գործել, պետք է նստացույց անել հենց շենքերի մուտքերի մոտ»: Նրա խոսքերով, որևէ մեկին պետք չէ թողնել դուրս գալ շենքերից, դա պետք է արվի մի պայմանով, որ միանան իրենց:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ սա բաց ձեռքերի պայքար է՝ բացառելով որևէ բռնություն, բայց պետք է պարալիզացնել, կաթվածահար անել ողջ պետական համակարգը, իշխանությունը պետք է անցնի ժողովրդին. «Կեցցե ժողովրդական թավշյա հեղափոխությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Փաշինյանը նաև ասաց, որ նախօրոք չեն ասելու, թե որ շենքն են շրջափակելու:

 

 

  • 13
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    13
    Shares

Related Articles