Հայաստան Քաղաքականություն 

Ոստիկանությունը հերքում է, թե բերման է ենթարկել Փաշինյանի որդուն

analitik.am

ՀՀ Ոստիկանությունը հերքում է, թե բերման է ենթարկել Նիկոլ Փաշինյանի որդուն: Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, սակայն նրանց թվում  ընդդիմադիր պատգամավորի որդին չի եղել:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ պատգամավորի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, բերման են ենթարկել: Նա նաև ՀԺ-ի հետ զրույցում հաստատել էր դա՝ հավելելով, որ 3 ժամ հետո իրեն ազատ են արձակել:

 

Նույն շարքից