Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ-ն շարունակելու է ներկայիս վարվող տնտեսական քաղաքականությունը. Սերժ Սարգսյան

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հարց ուղղեց ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին այն մասին, թե առաջիկայում տնտեսության որ ճյուղերի զարգացմամբ են ապահովելու տնտեսության առաջընթացը, որոնք են ՀՀ-ում  տնտեսության դեռևս չօգագործված ռեսուրսները, ՌԴ-Իրան-Արևմուտք լարվածության աճի դեպքում  ինչ տնտեսական քաղաքականություն է որդեգրելու ՀՀ-ն:

Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցերին, նշեց, որ ՀՀ-ն շարունակելու է ներկայիս վարվող քաղաքականությունը՝ համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել ՀՀ-ի հետ՝ ինչպես ինտեգրացիոն միավորումների, այնպես էլ երկկողմանի համագործակցության  շրջանակներում: Սարգսյանը նշեց, որ ներկայիս պայմանները մեր տնտեսության համար շահեկան են: Դրանք հնարավորություն են տվել արտահանել  ՀՀ ՀՆԱ-յի 30 տոկոսը. «Սա մեծ թիվ է, որին ձգտում էինք, մեր նպատակն է արտահանումը հասցնել մինչև 40 տոկոս»:

Ինչ վերաբերում է  երկրի ներսում տնտեսության զարգացմանը, ապա Սարգսյանը նշեց, որ  զարգացնելու են ավանդական արտադրությունները, ուշադրության կենտրոնում են պահելու առաջատար տեխնոլոգիաների ոլորտը, փորձելու են վերականգնել արդյունաբերության մի շարք տեսակներ, սննդարդյունաբերությունը բազմազանելու ուղղությամբ քայլեր են կատարվելու, դեղագործության ոլորտը նույնպես զարգացնելու են: Սարգսյանը նաև ասաց, որ չբացահայտված ներուժ կա գյուղատնտեսական ոլորտում՝  նշելով, որ  ընդամենը 5-7 տարում բոլորը համոզվելու են, որ ՀՀ-ում գյուղատնտեսությունը զարգանում է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ վարչապետի թեկնածության հարցը:

Նույն շարքից