Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ում ինչ ասում ենք, Ձեր նկարն են ցույց տալիս. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ  Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ՝ դիմելով կոալիցիայի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

«Ում ինչ հարցով դիմում ենք, Ձեր նկարն են ցույց տալիս, ասում են, իրան դիմեք, ես կապ չունեմ: Խնդրում ենք,  Դուք այլևս բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք անում, տեսնում ենք, թե ինչ է լինում»: Մարուքյանը խոսեց նաև կառավարության կազմից. «Պարոն Սարգսյան, Ձեր առողջապահության նախարարն ամեն օր մտածում ա՝ ինչ անի, որ մարդկանց համար ավելի վատ լինի, Ձեր տրանսպորտի նախարարը մտածում ա, որ երկրի  խնդիրն աջ ղեկն ա, որտեղի՞ց եք գտնում Դուք այդ մարդկանց: Մի հատ պարզ հարց տամ՝ 10 տարի ա  Հյուսիս-Հարավից ենք խոսում  ու կառուցում, բայց չի ստացվում:  Բոլորը գիտեն, որ ոչ մի բան չեք փոխելու, բոլորը մտածում են, որ Դուք շարունակելու եք պահպանել այն, ինչ կա, միակ փոփոխությունը Գալուստ Գրիգորիչն էր, ուրիշ բան Դուք չեք փոխելու: Հիմա վստահ եմ, որ եթե Դուք դառնաք վարչապետ, արտգործնախարար  նշանակելու եք Էդիկ Նալբանդյանին, ով ձախողել ա արտաքին քաղաքականությունը, առողջապահության նախարարին նորից նույն մարդուն եք նշանակելու: Ի՞նչ ա փոխվել: Դուք  ելույթ եք ունեցել,  ասել եք, որ դեմ եք պառլամենտական համակարգին, բայց հիմա Դուք ելույթ եք ունենում, ասում եք, որ կողմ եք, բայց այստեղ, այս շենքում  ոչ մի հարց չի լուծվում, ով ինչ խոսում է, մարդիկ նայում են Ձեր նկարին: Մենք եկել ենք այստեղ Ձեզ ասել, որ դեմ ենք Ձեր կառավարման 3-րդ ժամկետին: Մենք հայտնվել ենք ճահիճում, սա ֆեյք կառավարման համակարգ ա:  Ինչ լինում ա, ասում են՝ բա ժողովուրդը մեզ ա ընտրել: Ձեր նշանակած դատավորներին նայենք, ձեր նշանակած քաղաքապետերին նայենք, ասենք Վանաձորի քաղաքապետին նայենք»:

Մարուքյանը նաև նշեց, որ ճիշտ է Սերժ Սարգսյանն ամակ ունի. «Դուք ամակ ունեք, այո, Դուք դա ունեք, բայց այսօրվանից սկսվում ա ուրիշ Սերժ Սարգսյանի կենսագրություն, հիմա վարչապետ Սերժ Սարգսյանի կենսագրությունն ա, որը չի ունենալու քավության նոխազ: Նայեք մեր թարմ, մեր ունեցած  ամենագեղեցիկ վարչապետին, ինչ եկել ա, ասում ա՝  ես ուզում եմ վարչապետ դառնամ, ինձ մոտ կստացվի, հիմա եկել, ասում ա, որ առաջադրում ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կամ ասում եք, որ քաղաքական հայացքների համար մարդիկ չկան բանտերում, մեկը կարա՞  ասի Անդրիաս Ղուկասյանն ինչի՞  ա բանտում, տոնածառով  տղան  ինչի՞ ա բանտում: Բազմաթիվ հարցեր կան, մինչև հիմա ում ինչ ասում ենք, ասում են՝ դե մենք ինչ կապ ունենք, ցույց են տալիս Ձեր նկարը»:

  • 97
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    97
    Shares

Related Articles