Հայաստան Քաղաքականություն 

Սամվել Ալեքսանյանը կմիանա՞ Նիկոլ Փաշինյանին

«Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»,-այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ինքը միանա Նիկոլ Փաշինյանի պայքարին:
Պատգամավորը նշեց, որ Փաշինյանն իրենց եղբայրն է և իրենց հետ է:

Հիշեցնենք, որ այս պահին խորհրդարանում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, իսկ Երևանի փողոցներում ցուցարարները շարունակում են պետական շենքեր շրջափակել՝ պատրաստվելով 18:30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

  • 16
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    16
    Shares

Related Articles