Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Մերկելը քննարկել են Սիրիայի հարցը

analitik.am

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում իրավիճակի սրման հարցը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարների զրույցի ժամանակ Պուտինը ևս մեկ անգամ դատապարտել է ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հարվածելը՝ ընդգծելով, որ դա միջազգային նորմերի կոպտագույն խախտում է, որը էականորեն ազդել է հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ը դաշնակիցների հետ ավելի քան 100 թևավոր հրթիռ արձագեց Սիրիայի վրա: Հարվածի արդյունքում զոհեր չկան:

Նույն շարքից