Հայաստան Քաղաքականություն 

Կներեք, պարոն նախագահ. Աշոտյանը ստիպեց Սերժ Սարգսյանին ժպտալ

analitik.am

«Սերժ Սարգսյանի թեկնածությունը լավագույնս է ապացուցում, որ հնարավոր է երկիրը ներսից փոխել և պաշտպանվել դրսում, ինչը դժվար գործընթաց է»,-այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ես կցանկանայի խոսել արտաքին հարաբերությունների և անվտանգության մասին, սակայն այդ մասին արդեն խոսվել է, դրա համար ես ուղղակի մի քանի բանաձև մասին կխոսեմ: Արցախյան հակամարտության կարգավորման առավել հայանպաստ տարբերակ, քանի այսօր է դրված բանակցային սեղանին, մենք երբևէ չենք ունցել: ԵՄ-ՀՀ հարաբերությունների նման մակարդակ մենք երբևէ չենք ունեցել: Ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների նման մակարդակ մենք երբևէ չենք ունեցել: Հայ-վրացակա հարաբերությունների նմանատիպ մակարդակ մենք երբևե չենք ունեցել: Հայերս սիրում ենք, երբ դրսից են ինչ-ոչ բան ասում, դրա համար կասեմ, որ վերոնշյալ հարաբերությունների մասին մենք չենք խոսել, այլ խոսել են տվյալ կողմերը»,-ասաց Աշոտյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև անդրադարձավ ԵԼՔ խմբակցության պատգամավորների ելույթներին՝ նշելով, որ այդ ելույթների ժամանակ հուզվել է, զայրացել է, հիշել իր երիտասարդությունը. «Սակայն իրականում մենք պետք է շնորհակալ լինենք ԵԼՔ-ին: Նրանք շատ բարդ ընտրություն են կատարել այսօր: Հայաստանի քաղաքական մշակույթի կայացման մշակույթին դուք այսօր կարևոր մասնակցություն եք ունենում: Ժողովրդավարությունը քաղաքացի է պահանջում: Քաղաքացի կերտելու ճանապարհը դժվար է, աշխատատար, բայց շատ շնորհակալ գործ»:

«Որպեսզի իշխանոթյունն ուժեղ լինի, այն պետք է սահմանփակված լինի: Կներեք, պարոն նախագահ, բայց  այն պետք է սահմանփակ լինի, որպեսզի ուժեղ լինի: Իշխանությունը պետք է սահմանափակված լինի Սահմանադրությամբ, օրենքներով, խորհրդարանով, ընդդիմությունով: Ձեր դեպքում ես վստահ եմ, որ Ձեր ներքին կենսափորձը, բարոյականոնը շատ ավելի սահմանփակող միջոցներ են լինելու: Երեկ մի տարեց մարդ ինձ մոտեցավ և ասաց, որ Սերժ Սարգսյանն ուժեղ մարդ է, պարտավոր է երկիրը դզել»:

 

Նույն շարքից