Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ծառուկյան խմբակցությունում ով ինչպես ուզի քվեարկելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը

analitik.am

Կառավարության ղեկավարի ընտրության հարցն ըստ էության լուծվել է 2017 թվականի արիլի 2-ի ընտրություններում, երբ քաղաքական մեծամասնությունը ստացավ  քաղաքացիների ձայները և կարող եր ձևավորել ինքնուրույն քաղաքականություն: Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով Ծառուկյան դաշինքի կողմից:

Պատգամավորի խոսքերով, այսօր ժողովուրդն ուզում է անվտանգություն, աշխատանք և արդարություն. «Վերջին երկուսի մասով մեր երկրում լրջագույն խնդիրներ կան, ինչից էլ ծնվում են մյուս խնդիրները: Ես չեմ ուզում վիճակագրության մասին խոսել ընդամեը մի քանի թիվ կասեմ. Գյուղատնտեսության ոլորտում պետք է ստեղծվեր 100 հազար աշխատատեղ, չի ստեղծվե, պետք է ստեղծվեր 70 հազար փոքր և միջին ձեռնարկություն: Պետք է ընդունել, որ չի հաջողվել կատարել ծրագրի հիմնական կետերը: Պետք է ազնիվ լինել»,-նշեց պատգամվորը:

Մելքումյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությանը չի հաջողվել արդյունավետ աշխատել և եթե մյուս քաղաքական ուժերին համատարած մերժում են, նրանց մոտ ուղղակի ագրեսի է առաջացնում. «Գտեք աշխատելու ֆորմուլան»:

Իր խոսքի վերջում Ծառուկյան խմբակցության պատգամավորը հայտեց, որ իրենք քվեարկելու են ազատ ռեժիմով:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում հատուկ նիստին:

 

 

Նույն շարքից