Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Իբր շուստրավատ եք լինում. Էդմոն Մարուքյանը՝ Արմեն Աշոտյանին

analitik.am

«Մենք ուշիուշով լսեցինք Ձեր ելույթները և կրկին հայտնվեցինք Հայլուրի Հայաստանում»,-այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից:

«Ֆարմանյան, Դուք Հայլուրը բերել եք այս համակարգ, մեզ ասում եք՝ Դուք ոչինչ չեք գնահատում, ՀՀԿ-ն պարգև է Ձեզ, եթե ամեն ինչ այդքան լավ ա, ինչի՞ ա ամեն ինչ այդքան վատ: Աշոտյանն եկավ, ասում ա, եկեք սիրեք միմյանց: Ձեզ ո՞նց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ Ձեզ սիրեք, դուք ձեր կառավարած երկիրը նայեք, ձեր ղեկավարած նախարարությունը նայեք: 30 տարվա երկիր է, ցերեկային չվերթ չկա դեպի Եվրոպա, ինչո՞ւ չենք կարողանում ցերեկը գնալ Եվրոպա: Աշոտյան, Պերեկլիսի մասին եք խոսում, Ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան, որ իրենց գյուղի հրապարակն իրենց անունով են կոչում: Ասում եք, որ չի կարելի ասել, որ ամեն ինչ վատ է, բան, մենք այդ մարդկանցից չենք, որ ասենք ամեն ինչ վատ է: Լավ բան եք ուզեցել անել, օրինակ, Կուռոպցիայի դեմ պայքարող հանձնաժողով էիք ուզում ստեղծել: Բերեցիք, քվեարկեցինք: Տեսնենք ում եք ներառելու դրա կազմում, կամ Էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է արել մինչ այսօր»:

Դիմելով Ֆարմանյանին՝ Մարուքյանն ասաց. «Ֆարմանյանն ասում է՝ սրճարանում նստած պատգամավոր ընտրվեցիք: Մարուքյանը հաղթել է Ձեր շատ սիրելի Վիկտոր Դալլաքյանին, ո՞ւր է հիմա Վիկտոր Դալլաքյանը: Դուք ո՞նց եք ընտրվել Մասիվից: Ասում եք պառլամետական երկիր, կարո՞ղ եք մի հատ պառլամենտական երկիր օրինակ բերել՝ թեկուզ դասագրքային, որ վարչապետին է ենթարկվում Ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Իսկ ո՞վ է ասել, որ պրոբլեմներ չկան, այո կան պրոբլեմներ, ամեն օր առաջացնում են նոր պրոբլեմ ու ոչ մի պրոբլեմ չեն լուծում: Ասում եք ՀՆԱ-ն աճել է: Պարզ է՝ տարիները գնում են, պետք է աճի: Մենք ասել ենք, որ դուք ստեղծել եք մի համակարգ, որը չի կարող զարգացման տանել: Ինչո՞ւ են կառավարության նիստերը փակ, ինչ խոսքի ազատություն, Հայլուրը ցո՞ւյց է տալիս, թե ինչ է կատարվում երկրում:

Մենք ուզում ենք, որ այդ մարմինը բոլորի համար լինի խոսափող: Ես ուզում եմ Աշոտյանին անդրադառնալ: Դուք ուզում եք ասել, թե դուք շուստրի եք, տեսեք ինչեր ենք արել: Եթե Ձեզ լսենք, երկիրը առաջ է գնում:

Ժողովուրդ, մենք շատ վատ վիճակում ենք, ես սթափության կոչ եմ անում, այս պահին երկիրը հանդարտ վիճակում չէ, բոլորն են մեղավոր այդ վիճակի համար, բոլորով պետք է գտնենք հանգուցալուծում: Չպետք է այս շենքում լինի լսում զոհերի, վիրավորների մասին, իսկ թիվ մեկ պատասխանատուն Դուք եք՝ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ: Մենք դեմ ենք, մենք եկել ենք, որ դեմ քվեարկենք»:

Նույն շարքից