Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն այն մասին, թե ինչ պետք է անել հիմա՝ Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո

Յա, իրո՞ք…այսպես Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին, որով վերջինս քիչ առաջ Ազգային ժողովում դիմեց ԵԼՔ խմբակցության պատգամավորներին՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ետ կանչել փողոցից:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Փաշինյանն ասաց, որ սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի և հասնի հաղթական ավարտի:

Ընդդիմադիր պատգամավորը նաև հայտարարեց, որ ցուցարարների բոլոր գործողությունները տեղավորվել և տեղավորվում են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործընթացի մեջ:

Փաշինյանի խոսքերով, ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը ժողովրդի շրջանում չունեն աջակցություն և Հայաստանում կառավարելու որևէ հիմք չունեն ու պետք է չանեն դա, իսկ ՀՀ քաղաքացիները պետք է զանգվածային անհնազանդության դիմեն. «Պետական առավարման համակարգը պետք է կաթվածահար լինի: Եթե կառավարությունը չի աշխատում, պետք է լինի հաջորդ փուլը՝ կառավարման այլընտրանքային օղակների ձևավորումը, որը պետության ղեկավարման պատասխանատվոթյունը պետք է վերցնի իր վրա»:

  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    5
    Shares

Related Articles