Բարի օր Ռազմական 

Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են միասնական ՀՕՊ համակարգի կազմի ու միջոցների հարցերը

analitik.am

Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում  ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի կազմի և միջոցների մասով: Այս մասին, ինչպես փոխանցում է  ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ  ԶՈւ օդատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Նշվում է, որ համապատասխան փաստաթղթի վրա իրենց սոտրագրությունն են դրել երկու երկրների ԶՈւ-երի գլխավոր շտաբերի պետերը: Փաստաթուղթն ուղարկվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների վավերացմանը:

 

Նույն շարքից