Մշակույթ 

Ֆրանսիական մշակույթը՝ երևանյան մշակութային կենտրոններում

analitik.am

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մշակութային ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված տարաբնույթ միջոցառումներն ամփոփվել են «Փարիզյան երկնքի տակ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն իր հերթին, ավանդույթի համաձայն, նույնպես միանալով մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակին, հանդես է եկել դպրոցում ֆրանկոֆոնիայի ամփոփիչ համերգով:
Երաժշտական դպրոցների դափնեկիր լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի հեղինակների վոկալ-երաժշտական ստեղծագործությունները:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի առիթով մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում միջոցառումները կշարունակվեն մինչ ապրիլի վերջը:

 

 

Նույն շարքից