Ֆեյսբուք 

Ոստիկանությունից հայտնում են, թե ովքեր են բերման ենթարկվում

analitik.am

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող ապօրինի հավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ:
Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են Ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ՝ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար:
Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինք անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից:

Նույն շարքից