Հասարակություն Պատահարներ 

Խոշոր վթար Երևանում. Կան տուժածներ

analitik.am

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 52-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 21 ՕԼ 219 համարանիշի և 21-ամյա Կարեն Գալոյանի Toyota մակնիշի 10 ՕՕ 090 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 20-ամյա Դավիթ Գևորգյանն ու 24-ամյա Ժան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Նույն շարքից