Տնտեսություն 

Գերմանիան դիմելու է ԱՄՆ-ին գերմանական բիզնեսը հակառուսական պատժամիջոցներից ազատելու համար

analitik.am

Գերմանիայի իշխանությունները մտադիր են դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրանքով գերմանական բիզնեսն ազատել հակառուսական պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ամերիկյան կողմի հետ այդ հարցը պատրաստվում է քննարկել Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը: Բացի դրանից, պատժամիջոցների հարցը պատրաստվում է բարձրացնել նաև կանցլեր Անգելա Մերկելը, ով ապրիլի վերջին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Պարբերականի տեղեկություններով խոսքը կոնկրետ վերաբերում է գերմանացի գործարարներին, ովքեր ճնշում են գործադրում Մերկելի և կառավարության վրա:

 

Նույն շարքից