Բարի օր Տնտեսություն 

Մեծ Բրիտանիան դուրս չի գա ԵՄ-ից

analitik.am

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հանդես է եկել ԵՄ-ից դուրս գալու դեմ:

Այս մասին հայտնում է CNN-ը: Բրիտանական պառլամենտի լորդերի պալատը 328 կողմ  և 225 դեմ ձայնով ընդունել է օրենք, որի համաձայն մինչև հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է խորհրդարանին ներկայացնի, թե ինչ քայլեր է կատարելու ԵՄ մաքսային միությունում մնալու համար:

Կառավարությունը դեմ է հանդես եկել այս փոփոխությանը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան չի մնալու մաքսային միությունում այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնի  Brexit-ը: Նշենք, որ մաքսային միությունը  հնարավորություն է տալիս 28 անդամ  երկրներին, ինչպես նաև մի շարք այլ երկրներին՝օրինակ Թուրքիային, գործել որպես միասնական առևտրային գոտի: Գործնականում սա նշանակում է, որ, օրինակ,  Ֆրանսիայում արտադրված մեքենաները կարող են առանց սահմանի վրա մաքսային ստուգումների մուտք գործել, օրինակ,  Իտալիա: Ինչ վերաբերում է միությունից դուրս արտադրված ապրանքներին, ապա դրանք միության անդամ որևէ երկիր մուտք գործելուց հետո կարող են ազատ մուտք գործել միության անդամ այլ երկրներ:

Խնդիրն այն է, որ մաքսային միության անդամ լինելը թույլ չի տալիս բանակցել այլ երկրների հետ  հատուկ երկկողմանի առևտրային հմաձայնությունների շուրջ: Թերեզա Մեյը հույս ուներ, որ  Brexit-ի գործարկումից հետո կկարողանա այդպիսի առևտրային համաձայնագրեր ստորագրել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ:

 

Նույն շարքից