Տնտեսություն 

Եվրամիությունը շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին. The Wall Street Journal

analitik.am

Եվրամիությունը պատրաստ է Չինաստանի դեմ տնտեսական պատերազմում աջակցել ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը երաշխավորի, որ Եվրոպայի երկրները չեն հայտնվելու նոր ամերիկյան  մաքսատուրքերի թիրախում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականը պնդում է, որ այս պահին Եվրամիությունը համապատասխան փաստաթուղթ է պատրաստում, որը նման է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրին: Այդ համաձայնագիրը պատրաստվում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, սակայն այդպես էլ չստորագրվեց:

Նշվում է, որ ԵՄ-ն իր հերթին պատրաստ է զիջումների գնալ ամերիկյան ավտոմեքենաների, արդյունաբերական սարքավորումների, գյուղատնտեսական մթերքների, դեղերի համար գոյություն ունեցող մաքսատուրքերի մասով:

The Wall Street Journal-ը նաև հայտնում է, որ վերոնշյալ նախաձեռնության հեղինակներից մեկը Գերմանիան է, որի տնտեսությունը լրջորեն կապված է ԱՄՆ-ի հետ առևտրից:

 

Նույն շարքից