Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետը Բաքվում Ալիևի հետ քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

analitik.am

Այսօր՝ ապրիլի 19-ին, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին: Այս մասին հայտնում են հարևան երկրի նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Բաքվում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի պետ Քյորթիս Սկապարոտիի հետ:

Գերասիմովն Ալիևի հետ հանդիպմանը վերջինիս շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումը կազմակերպելու համար: Աիևն իր հերթին հույս է հայտնել, որ հանդիպումը կօգնի կողմերին ամրապնդել միջազգային անվտանգությունը:

 

Նույն շարքից