Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանի հետ հեռախոսազրույցում Չինաստանի ղեկավարը կոչ է արել հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կոչ է արել Անկարային գործել միջազգային իրավունքի շրջանակներում, հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքայի ամբողջականությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:

Ծինթինի խոսքերով, կողմերը սիրիական հարցում պարտավոր են գործել ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքներով՝ հարգելով բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ թուրքական կողմը բարձր է գնահատում սիրիական հարցի կարգավորման գործում Պեկինի դերակատարումը:

 

 

Նույն շարքից