Հայաստան Քաղաքականություն 

ԵԼՔ պատգամավորը չի արդարացնում դպրոցականներին քաղաքական պրոցեսներում ներգրավելը

analitik.am

«Ընդհանրապես անչափահասներին քաղաքական պրոցեսներին ներգրավվելու հետ կապված կան իրավակարգավորումներ, ինչպես կարող են նրանք իրենց  իրավունքները պաշտպանել, ինչ միջոցներով»,-այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե իրավունք ունեն արդյո՞ք դպրոցականները մասնակցել հանրահավաքներին:

Զեյնալյանի խոսքերով, եթե ընդդիմությունն իշխանություններին քննադատում է դպրոցական երեխաներին քաղաքական գործընթացներում ներգրավելու մեջ, ապա դա չի արդարացնում հակառակը՝ ընդդիմության կողմից դպրոցականներին այդ պրոցեսներում ներգրավելը. «Մենք նախընտրական ժամանակահատվածում քննադատել ենք ոչ միայն իշխանությանը, այլ նաև այլ քաղաքական ուժերին»:

Դիտարկմանը, որ այս օրերին դպրոցականներին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ փողոցը, ԵԼՔ խմբակցության պատգամավորը հարցով պատասխանեց՝ նրանք ընտրական իրավունք ունե՞ն:

 

Նույն շարքից