Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունը հարգում է քաղաքացիների հավաքներ անցկացնելու իրավունքը. Շարմազանով

analitik.am

Հանրապետական կուսակցությունը լուծման ուղիները տեսնում է միայն խաղաղ երկխոսության ճանապարհով: Ապրիլի 19-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում և մասնավորապես Երևանում ծավալվող իրադարձություններին:
Շարմազանովի խոսքերով, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, կազմակերպիչները պետք է ամեն ինչ անեն այնպես, որ օրենքի խախտումներ չլինեն, ինչն արդեն եղել է:

ՀՀԿ-ը խոսնակը նաև դատապարտեց բռնությունը՝ անկախ դրանից, թե ում նկատմամբ է այն կիրառվում:

Շարմազանովի կարծիքով, իշխանությունը պարտավոր է հանդուրժողականություն դրսևորել, իշխանությունը հարգում է քաղաքացիների հավաքներ անցկացնելու իրավունքը, դա սահմանադրական նորմ է, որևէ մեկը իրավունք չունի այն սահմանափակել:

 

Նույն շարքից