Միջազգային 

Ասադը վերադարձրել է Ֆրանսիայից ստացած Պատվո լեգիոնի շքանշանը

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերադարձրել է 2001 թվականին Ֆրանսիայից ստացած Պատվո լեգիոնի շքանշանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով EFE-ին, որն իր հերթին հղում է անում Սիրիայի նախագահի աշխատակազմին: Շքանշանը հանձնվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որն այս պահին երկրում ներկայացնում է Ֆրանսիայի շահերը:

Սիրիական կողմը հայտարարել է, որ որոշումը կայացվել է ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից Սիրիային հարվածելու պատճառով:
Հավելենք, որ Ասադին Պատվո լեգիոնի շքանշան հանձնել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը:

 

 

Նույն շարքից