Առողջապահություն 

Նախատեսվում է հեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման լիցենզավորման գործընթացը

analitik.am

Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն ուղարկվել կառավարություն, իսկ երրորդը շրջանառվում է։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Դրանցով նախատեսվում է հեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման լիցենզավորման գործընթացը։

Առաջարկվում է պարզեցնել լիցենզավորվող բժշկական կաբինետների կառուցվածքը։ Սա ենթադրում է յուրաքանչյուր կաբինետին հարակից ծառայությունների ցանկի հստակեցում։ Միաժամանակ, առաջարկվող նոր կարգով կթույլատրվի նույն կաբինետում հերթափոխով ծավալել միևնույն տեսակի մեծերի և մանկական բժշկական օգնություն և սպասարկում։

Նոր կարգով կթույլատրվի նաև հերթափոխով երեք տեսակի ծառայություններ ծավալվել նույն կաբինետում։ Լիցենզավորված հաստատության միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

Նորույթ է արտահիվանդանոցային օղակում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` շարժական ծառայությունների ներդրումը:

Միաժամանակ, հնարավորություն կստեղծվի առանց լաբորատոր կարողությունների ունենալու արագ թեստավորման հետազոտություն անցկացնելու ծառայություն:

Նոր նախագծերով պարզեցվում են նաև հիվանդանոցային վիրաբուժական ծառայության վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի պարտադիր պահանջները, հստակեցվում է շուրջօրյա հերթապահությունների կազմակերպումը:

Նույն շարքից