Քաղաքականություն 

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Ղազախստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև:

Նազարբաևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կյանքի փորձը կօգնեն բարեկամ Հայաստանին հասնելու նոր հաջողությունների իր դինամիկ զարգացման ճանապարհին:

Վստահություն եմ հայտնում, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ փոխհարաբերությունները այսուհետ ևս կզարգանան՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտնվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողություն և հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում Ձեր նախաձեռնություններում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

  • 64
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    64
    Shares

Related Articles