Հասարակություն 

Գեղեցկուհի ցուցարարի հետ նկարվողներ են եղել /լուսանկար/

analitik.am

Քիչ առաջ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ Երևանի Գյուլբենկյան փողոցում: Արդեն հայտնել ենք այն մասին, որ վաղ առավոտից տարբեր վարորդներ փակում են մայրաքաղաքի փողոցները՝ արգելափակելով ճանապարհները: Ոստիկանները ստիպված են լինում մեքենաները հեռացնել փողոցներից:
Ազատության տեսախցիկը Գյուլբենկյան փողոցում ֆիքսել է, թե ինչպես է մի շիկահեր կին փակել փողոցը :

Լրագրողի հետ զրույցում վարորդը հայտարարել է, որ ինքը ցուցարար է և որոշել է մասնակցել ցույցին:

Ոստիկաններից մեկը , դիմելով կնոջը,  նշել է՝ քուրիկ ջան, էն կողմով կարող եք դուրս գալ, ինչին վերջինս պատասխանել է, որ չի պատրաստվում հեռանալ: Այն  բանից հետո երբ մեկ այլ ոստիկան հայտարարել է, որ խոչընդոտում է երթևեկությունը, ոստիկաններից մեկը վրա է բերել՝ լավ, ոչինչ:

Գեղեցկուհի վարորդի հետ նույնիսկ նկարվողներ են եղել:

Նույն շարքից