Հասարակություն 

Բեռնատարները փակել են Կիևյան կամրջի հատվածը. Երթևեկը կաթվածահար վիճակում է

analitik.am

Մի քանի բեռնատար փակել են Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Սա տեղի է ունենում փողոցները փակելու ակցիայի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնի դարձավ, որ այսօր փողոցները փակելու ակցիային միանալու են նաև բեռնատարների վարորդները, որպեսզի հնարավոր չլինի դրանք էվակուատորներով հեռացնել:

Հավելենք, որ Երևանի տարածքում փողոցները փակելու փորձերը և քայլերթը շարունակվում են: Այս պահին կա ավելի քան 100 բերման ենթարկված քաղաքացի:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

 

Նույն շարքից