Մշակույթ 

«Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում

analitik.am

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրում ընդգրկվել է նաև Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված ֆրանսիացի նշանավոր թատերգակ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» գործը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացման բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումը ևս մեկ հնարավորություն է՝ ծանոթանալու ֆրանսիական գրականության հետ:

Նշենք, որ Ֆրանսիայի մշակույթի օրերը Երևանում կշարունակվեն մինչև ֆրանկոֆոնիայի երկամսյակի ավարտը:

Նույն շարքից