Իրավական 

Բերման ենթարկվածների թիվն անցել է 160-ը

analitik.am

Ժամը 14:00-ի դրությամբ հանրահավաքների և երթերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասնում 166-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնվում էր 107 բերման ենթարկվածի մասին:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից