Հասարակություն 

Վարժանքներ՝ «Երևան մոլ»-ում

analitik.am

Ապրիլի 20-ին «Երևան մոլ» առևտրաժամանցային համալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառման նպատակներն էին.

 ստուգել «Երևան մոլ» առևտրային համալիրի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքողուժերի ներկայանալը,

 ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրակաացնելիս,

 կատարելագործել համալիրի անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Ըստ վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Երևան մոլ» առևտրաժամանցային համալիրի 2-րդ հարկի «Կինո Պարկ» կինոթատրոնի մեծ սրահում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է: 2-րդ հարկը ծխապատ է, և այդ գոտում կան մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն ուսումնավարժությանը ներգրավվում են պայմանական թիվ 2 կանչով. հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին 135 քմ է:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ-ից 2 մարտական հաշվարկ, Մալաթիա Սեբաստիա բաժնի թիվ 4 ՀՓՋ-ից, Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից՝ մեկական 10տ. հրշեջ մեքենա, Շենգավիթ բաժնի թիվ 6 ՀՓՋ-ից և Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ-ից՝ մեկական մարտական հաշվարկ: Մասնակիցների կազմում էին նաև «Երևան Մոլ» առևտրաժամանցային համալիրի, ինչպես նաև «Քարֆուր» հիպերմարկետի անձնակազմը, աշխատակիցներն ու այցելուները:

Պայմանական հրդեհի վայրում փրկարարներն իրականացնում են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվում են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց մարդկանց տարահանման աշխատանքներ:

Շնորհակալություն հայտնելով վարժանքի մասնակիցներին ակտիվ դերակատարության համար՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Նա ընդգծեց, որ մարդու փրկության գործը ԱԻՆ ստորաբաժանումների և անվտանգության աշխատակիցների համար առաջին խնդիրն է:

«Վարժանքի ընթացքում կատարվող գործողություններն ունեն երկու բաղադրիչ՝ հրատապ գործողություններ, որոնք կատարվում են դեպքից անմիջապես հետո տվյալ կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից և երկրորդը՝ արձագանքող ուժերի՝ այս դեպքում ԱԻՆ աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանում ու փրկարարական գործողությունների իրականացում: Մինչև արձագանքող ուժերի ժամանումը՝ այդ ոսկե 7-8 րոպեները շատ կարևոր են, և տեղի ուժերը պետք է տիրապետեն տարրական գիտելիքների՝ իրենց և այցելուների անվտանգությունն ապահովելու համար», – եզրափակեց Վ. Գաբրիելյանը:

Ամփոփելով վարժանքի արդյունքները՝ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցներն առևտրի տան անձնակազմի հետ արձանագրեցին բացթողումները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շտկել դրանք համատեղ աշխատանքների, ուսումնավարժությունների և վերապատրաստաման դասընթացների միջոցով:

Նույն շարքից