Իրավական 

Բերման ենթարկվածների թիվը մոտենում է 200-ի

analitik.am

Ժամը 15:30-ի դրությամբ երթերի և փողոցներում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է 183-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից