Տնտեսություն 

Մինչև մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում Ընտանեկան դրամագլխից 25000 դրամ կփոխանցվի հունվարից մինչև ապրիլ ամիսների համար

analitik.am

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարության 06.03.2018թ.  նիստում  ընդունվել է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելը նաև 2018թ. շարունակելու մասին որոշումը:

Հիշեցնում ենք,  եթե լրացել է երեխայի մեկ տարին,  ապա մինչև 2018թ. մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում ամսական մինչև 25000 դրամ կարող է փոխանցվել հունվար, փետրվար,  մարտ և  ապրիլ ամիսների համար:

Ընտանեկան դրամագլխից այլ բանկային հաշիվ ամսական փոխանցումներ կատարելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը դիմում է այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության հաշիվը՝ ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան դիմում:

Ուշադրություն՝ ծնողն այսուհետ  կարող է մեկ դիմումով հանձնարարական տալ բանկին պարբերական փոխանցումներ կատարել նաև դիմելու ամսվան հաջորդող մնացած ամիսների համար մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Նույն շարքից