Իրավական 

Բերման ենթարկվածների թիվն անցել է 200-ը

analitik.am

Ժամը 17:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվն արդեն հասնում է 217-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նշենք, որ Երևանի փողոցներում երթերը շարունակվում են: Որոշ փողոցները պաբերաբար կաթվածահար են լինում և բացվում:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

Նույն շարքից