Հասարակություն 

Փրկարարները 21-ամյա քաղաքացու կյանքը փրկել են գազի թունավորումից

analitik.am

Ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/4 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք, ներսում գտնվող բնակիչը չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ շքամուտքի հատակին, անգիտակից վիճակում հայտնաբերել են Մ. Բ.-ին (1997 թ. ծնված): Փրկարարների աջակցությամբ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հայտարարության մեջ:

Նույն շարքից