Բարի օր Հասարակություն 

Բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց, որ բոլորն են շարժման հետ. Ա. Միրզոյան /ուղիղ/ (թարմացվող)

Այսօր վաղ ատավոտից մեկնարկած ակցիաներից հետո մայրաքաղաքի տարբեր կողմերից ցուցարարները հավաքվում են Հանրապետության հրապարակում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հերթական հանրահավաքը:

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ԵԼՔ դաշինքի  պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ  շարժումը տոտալ մասնակցություն ու աջակցություն ունի ՀՀ քաղաքացիների կողմից: Շարժման աշխարհագրությունն ընդգրկում է ողջ Հայաստանը՝ Աշոցքից մինչև Մեղրի:  Պատգամավորը նշեց, որ ոստիկանական ջոկատներ են ուղարկվում դպրոցներ, որ դասադուլ տեղի չունենա, բայց չի հաջողվում: Բուհերի մասով էլ նշեց, որ  դասի չեն մասնակցել հազարավոր ուսանողներ, բուհերը դատարկ են մնացել, շենքերում եմ միայն ուսխորհրդի նախագահները: Պատգամավորի խոսքերով, մի բարձրաստիճան պաշտոնյա իրեն ասել է, որ բոլորն են շարժման հետ, միայն թե «մի քիչ էլ կանգնեք»:

Միրզոյանը նշեց նաև, որ իրենց հասած լուրերով մարդիկ հրաժարվում են ՀՀԿ անդամակցությունից, նա տեղեկացրեց, որ հրապարակում տեղադրելու են աղբարկղ, թող մարդիկ բերեն ու շպրտեն անդամատոմսերն այդտեղ:

Հիշեցնում ենք, որ վերջին օրերին ոստիկանությունը հրապարակել է մեկ տասնյակից ավելի հայտարարություններ և հաղորդագրություններ, որոնք տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով: Մասնավորապես, բազմիցս նախազգուշացվել է, որ փողոցներ փակելը, երթևեկությանը խոչընդոտելը, ինչպես նաև այդպիսի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության օրինական պահանջները չկատարելը իրավախախտումներ են, որոնք կկանխվեն և կխափանվեն ոստիկանական հարկադրանքի միջոցներով:

  • 86
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    87
    Shares

Related Articles