Բարի օր Հասարակություն 

Ինչի՞ շուրջ է Փաշինյանը պատրաստվում քննարկում ունենալ իշխանությունների հետ

analitik.am

Հանրապետության հրապարակում մեկնարկած ցույցի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց պահանջները՝ նշելով, որ պատրաստ են քննարկել հետևյալ պահանջները.

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:

ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:

Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն:

Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օրվա ընթացքում պետք է ԱԺ-ն հավանություն տա կառավարության ծրագրին, երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո տեղի է ունենում արտահերթ  խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց նախապայման, ըստ որի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի չպիտի լինեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր, ազատ ընտրություններ:

Նույն շարքից