Սպորտ 

Հայտնի է, թե ով է փոխարինելու Արսեն Վենգերին

analitik.am

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին փոխարինելու է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկան: Այս մասին հայտնում է The Independent-ն:

Պարբերականի տեղեկություններով, իսպանացի մասնագետը լավ հարաբերություններ ունի լոնդոնյան գրանդի սպորտային տնօրենի հետ, ով ավելի վաղ աշխատել է կատալոնացիների հետ:

Միակ բանը, որը կարող է խանգարել գործարքին, Էնրիկեյի ֆինանսական պահանջներն են: Իսպանացին ցանկանում է ստանալ առնվազն այնքան աշխատավարձ, որքան ստանում է Վենգերը:

Հիշեցնենք, որ Վենգերի հեռանալու մասին հայտնի դարձավ ապրիլի 20-ին:

Նույն շարքից