Սպորտ 

Հայտնի է, թե ով է ստիպել Վենգերին հեռանալ «Արսենալից»

analitik.am

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկացել հեռանալ ակումբից, սակայն ղեկավարությունը ստիպել է դա անել, այս մասին հայտնում է The Sun-ը:

Պարբերականը նշում է, որ Վենգերը կորցրել է ակումբի ամենախոշոր բաժնետեր ամերիկացի Սթենի Կրոնկեի աջակցոթյունը, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակին: Լոնդոնյան գրանդի ղեկավարությունը պարտավորվել է 11 միլիոն ֆունտ փոխհատուցում վճարել ֆրանսիացուն պայմանագիրը խզելու համար: Ըստ պայմանագրի, Վենգերը զինագործների գլխավոր մարզչի պաշտոնում պետք է մնար մինչև 2019 թվականի ավարտը, սակայն արդեն հայտնի է, որ նա այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենգերին ամենայն հավանականությամբ փոխարինելու է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն:

Նույն շարքից