Հասարակություն Սպորտ 

«Ես Թուրքիայում պետք է ունենամ հաղթանակ». Կամո Ունանյան

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել էինք 2018թ.-ի ապրիլի 7 -ին Գերմանիայի Հալլե քաղաքում  կայացած WKF վարկածով  միջազգային խոշոր մրցաշարին մասնակցեց մեր հայրենակից,  Աշխարհի Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, ով գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը՝ անցկացնելով  թվով  7 մենամարտ և  բացարձակ հաղթանակ տանելով բոլոր մենամարտերում: Սակայն այս մրցաշարը Կամո Ունանյանին հաղթանակից բացի տվեց կողոսկրի լուրջ վնասվածք, որի պատճառով, ըստ բժշկի եզրակացության,  ցավոք չի հասցնի վերականգնվել և պատրաստվել  աշխարհի WSF վարկածով գալիք  առաջնությանը, որը տեղի կունենա Թուրքիայում ապրիլի 20-23-ը:

Այսուհանդերձ, Ունանյանը հիմա գտնվում է Թուրքիայում, չնայած նրան, որ բժիշկները բացառել էին նրա մասնակցությունն  այս առաջնությանը, սակայն, մեր մարզիկը մեկնեց, իր իսկ խոսքով,  մահվան գնով էլ ձեռք է բերելու հաղթանակ, քանզի առջևում ցեղասպանության 103-րդ տարելիցն է. «Ես Թուրքիայում պետք է ունենամ հաղթանակ»,- Analitik.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  Կամո Ունանյանը:

Նույն շարքից