Ֆեյսբուք 

Սերժ Թանկյանը նոր գրառում է արել հայաստանյան իրադարձությունների մասին

analitik.am

Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես հայտնում է BBC-ն, Հայաստանում ցույցերը հետաքրքիր զարգացում են ունենում: Մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը չի հեռանա կամ չի փոխարինվի խորհրդարանի կողմից, ժողովուրդը չի դադարեցնի պայքարը: Հույս ունենանք, որ այդ մարդիկ, ովքեր հեռու են քաղաքացիներից, հասկանում են դա: Հաշվի առնելով Շանթ Հ/Ը-ի հարցազրույցը, որը ես տեսել եմ, նա դեռ չի հասկանում դա:

Նրա թաքնված սպառնալիքները՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի հետ, վկայությունն է այն բանի, որ նա քաղաքական գործիչ չէ, նա սովորական ավազակ է: Ես խորհուրդ եմ տալիս ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին իր հետ բանակցություններին տանել մի քանի կազմակերպչի ևս, բանակցությունները չվարել միայնակ:

Գրառումն արվել է Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից առաջ

Նույն շարքից