Հայաստան Քաղաքականություն 

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին. Ազատ Դեմոկրատներ

analitik.am

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները:

Այս մասին ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարության մեջ։

«Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ փակուղի չմտցնել բանակցությունների հնարավորությունը, որի հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ, առանց բռնության և բացառապես քաղաքական ճանապարհով:

Մենք արձանագրում ենք, որ վերջին օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ընթացող բողոքի ակցիաները, հավաքները և երթերը բացառապես խաղաղ բնույթ են կրել: Իսկ խաղաղ անհնազանդության ակցիաները  ժողովրդավարության հիմնական նորմերից բխող գործընթաց է, որին դեմ գնալու և բռնի ուժով կանխելու փորձերը սպանում են քաղաքացու հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ, խարխլում ներքի համերաշխությունը՝ հարված հասցնելով ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործընթացին և ՀՀ միջազգային հեղինակությանը»,–ասվում է հայտարարությունում։

 

Նույն շարքից