Հասարակություն 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել

analitik.am
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից: Այս մասին տեղեկանում ենք  «Արմենպրես»-ից , որն էլ իր հերթին հղում է տալիս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
 
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել էր Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:
 
Արման Թաթոյանն անձամբ կապի մեջ էր Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
 
Ստեփան Գրիգորյանը ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով:

Նույն շարքից