Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն. ԵՄ

analitik.am

Եվրոպական միության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ, կոչ անելով Հայաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների անցկացումը և անհապաղ ազատ արձակեն այն անձանց, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը՝ ամբողջությամբ․

«Օրենքի տառին համապատասխան խաղաղ հավաքների անցկացումը համամարդկային և հիմնարար իրավունք է:

Եվրոպական միությունը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեքորեն կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդարացիորեն և համաչափորեն՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

Բոլոր նրանք, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն:

Նախագահ Արմեն Սարգսյանի կոչով ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորման շուրջ ներառական երկխոսությունը անչափ կարևոր է: Այդ առումով հիասթափեցնող և անհանգստացնող է այն փաստը, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև այսօրվա կարճատև հանդիպումը չի կանխել իրավիճակի հետագա սրացումը»:

Նույն շարքից