Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետության հրապարակում հանրահավաքը՝ ուղիղ

analitik.am

Հանրապետության հրապարակում մեկնարկում է այսօրվա հանրահավաքը: Երևանի տարբեր հատվածներից հրապարակ են հասել ու դեռ շարունակում են հասնել մեծ թվով մարդիկ: Հանրահավաքը տեղի է ունենալու ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, սակայն այդ հանդիպումը որևէ արդյունք չտվեց՝ տևելով մի քանի րոպե:

Հանդիպումից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի Էրեբունի, որտեղ՝ Արցախի փողոցում, ոստիկանները, հատուկ միջոցներ կիրառելով, հավաքից հեռացրեցին կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին: Ավելի ուշ դատախազությունը հայտարարություն տարածեց վերջիններս ձերբակալության մասին: Ոստիկանության տեղեկություններով, ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել այսօր:

Հանրահավաքը տեղի է ունենալու առանց առաջնորդների:

Նույն շարքից