Գլխավոր Քաղաքականություն 

Մոսկվայում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներ են բերման ենթարկվել

analitik.am

Մոսկվայում հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ռուսական ոստիկանությունը մի քանի տասնյակ ցուցարար է բերման ենթարկել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ նշելով, որ ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Ինտերֆաքսի աղբյուրը հայտնում է, որ ցույց բազմամարդ է եղել:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում երթի ժամանակ հավաքի վայրից հեռացվեցին, ապա ձերբակալվեցին Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի կազմակերպիչներ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

Նույն շարքից