գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նոր սառը պատերազմի մեկնարկի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոստովանել է, որ կազմակերպության Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է և հայտարարել է նոր սառը պատերազմի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով շվեդական SVT հեռուստաընկերությանը:

Պատասխանելով Սիրիային ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարված հասցնելու հարցին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է «Մենք հասկանալի կանոններ ունենք նման իրավիճակների կարգավորման համար, սակայն հիմա կարևոր է ետ չնայել»:

«Սառը պատերազմը վերադարձել է»,-ասել է Գուտերեշը՝ ամեն դեպքում հավաելելով, որ նախորդ դարի իրադարձությունների հետ համեմատած լուրջ տարբերություններ կան. «Այն ժամանակ լուրջ հակամարտություն է եղել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Հիմա Վաշինգտոնն ու Մոսկվան չեն վերահսկում բոլորին, ինչպես այն ժամանակ էր: Տարածաշրջանոմ շատ ակտիվ երկրներ կան՝ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուսները: Չկա երկու վերահսկող բևեռ»:

Անդրադառնալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա խնդիրներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պետք է արվի ամեն ինչ կողմերի միջև երկխոսությունը վերականգնելու համար:

  • 65
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    65
    Shares

Related Articles