Հայաստան Քաղաքականություն 

Վաղ առավոտից Երևանում արդեն փակել են մի քանի փողոցներ

analitik.am

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ գործողությունները շարունակվում են, չնայած շարժման առաջնորդների ձերբակալմանը: Այս պահին դասադուլ են անում ԵՊՀ-ում, Մանկավարժական , Բժշկական համալսարաններում, ՀՊՏՀ-ում, մի քանի դպրոցներում և այլն: Մայրաքաղաքի տարբեր մասերում երթեր են կազմակերպվում և փողոցներ փակվում:

Ցուցարարներն արդեն հասցրել են փակել Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկը, Հալաբյան փողոցը, իսկ Սուրմալուի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ փակելով Արշակունյաց փողոցը:

Հիշեցնենք, որ այս գիշեր ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հանդիպել է ապրիլի 22-ին ձերբակալված ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի հետ:

Նույն շարքից