Բարի օր Քաղաքականություն 

Վիգեն Սարգսյանն այն մասին, թե ինչ կաներ, եթե իր զավակները ցանկանային մասնակցել հանրահավաքներին

analitik.am

«Իմ հանրային ծառայության այսքան երկար տարիներին ես միշտ փորձել եմ իմ ընտանիքը դուրս պահել իմ հանրային պարտականություններից»,-այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվեր, եթե իր զավակն այս օրերին գնար Հանրապետության հրապարակ և մասնակցեր հանրահավաքներին

Նախարարի խոսքերով, ցանկացած ընտանիքի համար առանց այդ էլ շատ մեծ բեռ է, երբ ընտանիքի անդամը հանրային ներգրավվածություն ունի, որովհետև դա բազմաթիվ սահմանափակումներ է դնում. «Դրա համար ես ճիշտն ասած չէի ցանկանա հանրային եթերում մեկնաբանել, թե ինչ խորհուրդ կտայի իմ զավակներին, եթե նման ցանկություն լիներ: Բայց քանի որ ուղիղ հարց եք տալիս, ես ուղիղ կպատասխանեմ՝ կարգելեի, քանի որ նրանք անչափահաս են և իրենց ֆիզիկական անվտանգության համար պատասխանատուն ես եմ»:

 

Նույն շարքից