Հայաստան Քաղաքականություն 

Վիգեն Սարգսյանը լավ գիտի, թե կոչումներ վերադարձնողներից ոմանք ինչեր են արել դրանք ստանալու համար

«Ես շատ երկար եմ զբաղվել կոչումներով, մեդալներով, պարգևներով և շատ լավ գիտեմ, թե այն մարդիկ, ովքեր երբեմն ցուցադրաբար վերադարձնում են դրանք, մինչ այդ ինչքան ջանք են դնում դրանք ստանալու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն  Սարգսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին մի շարք մեդալակիրների քայլն, ովքեր որոշել են վերադարձնել Սերժ Սարգսյանից ստացած պարգևները:
Սարգսյանի խոսքերով, մի քիչ ավելի հանգիստ պետք է վերաբերվել այս ամեին. «Մեդալ վերադարձնելու ժամանակ էլ է լինելու, վերջնական դիրքորոշում հայտնելու ժամանակ էլ է լինելու, բայց կրակի վրա յուղ լցնել պետք չէ: Ժողովրդի հետ կարելի է լինել տարբեր ձևերով, հրապարակում կարելի է լինել տարբեր ձևերով: Քո կոչն ու քո գործը պետք է իրար բռնեն»:

  • 71
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    71
    Shares

Related Articles